Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հենրիխ Մխիթարյանի քույրը կոչ է անում քվեարկել եղբոր օգտին

Հենրիխ Մխիթարյանի քույրը կոչ է անում քվեարկել եղբոր օգտին
21.12.2017 | 22:02

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանը, կոչ է անում քվեարկել Հենրիխ Մխիթարյանի օգտին, որ նա ներառվի Հայաստանի՝ 2017-ի լավագույն մարզիկների տասնյակում։

«Դիմում եմ Հայաստանի բոլոր ընկերներիս` խնդրելով SMS հաղորդագրություն ուղարկել 1006 համարին ու նշել 18-րդ համարը։ Քվեարկեք Հենրիխ Մխիթարյանի օգտին` Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկվելու համար»,- Instagram-ի իր էջում գրել է Մոնիկա Մխիթարյանը։
Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2017 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 25-ը (ժամը 18:00): ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության www.msy.am պաշտոնական կայքում տեղադրված է մրցույթին մասնակցող մարզիկների՝ այբբենական կարգով դասավորված անվանացանկը, որից անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը և SMS հաղորդագրություն ուղարկել 10-06 կարճ համարին: Մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն:

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ